Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պետք է պայքարել Լֆիկի զոմբիների դեմ»

«Պետք է պայքարել Լֆիկի զոմբիների դեմ»
10.09.2013 | 17:13

ԱԺ-ում, դռնփակ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Եվրամիությունում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի ցանկությունը` սերտ ու խոր համագործակցություն հաստատել ԵՄ-ի հետ:

Գրող, թարգմանիչ, «Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր Սամվել Մկրտչյանը կարծում է, որ դա հնարավոր չէ, քանի որ ԵՄ ասոցացման համաձայնագիրն ու Մաքսային միությանը մաս կազմելը բացառում են միմյանց:
«Մենք ստրկության համաձայնագիր կնքեցինք Ռուսաստանի հետ»,- մեր զրույցի ժամանակ նշեց Սամվել Մկրտչյանը:
Հնարավո՞ր է, որ այս անգամ, երբ խնդիրը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանն է վերաբերում, մեր հասարակությունն իսկապես միավորվի և պայքարի իշխանափոխության հասնելու համար:
«Չգիտեմ, չեմ կարող ասել: Մի կողմում` քաղաքացիական գիտակցություն ունեցող, գրագետ երիտասարդությունն է, մյուս կողմում` Լֆիկի (նկատի ունի ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին) զոմբիներն են: Իմ հույսը այդ գրագետ երիտասարդներն են, ովքեր պայքարում են Լֆիկի զոմբիների դեմ: Պետք է հասնենք նրան, որ այդ թափթփուկները պատժվեն երկիրն այս օրին հասցնելու համար»,- կարծում է Սամվել Մկրտչյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ